Սուր սննդային թունավորումներ Աբովյանում. տոլմա էին կերել
ՀասարակությունՄայիսի 2-ին, ժամը 2.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 3 շենքի բնակիչներ՝ 34-ամյա Նարինե Խ.-ն, 9-ամյա Դավիթ Ս.-ն և 12-ամյա Արման Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը տոլմա ուտելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն :