Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
HeaderՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին եւ մերձավորներին մաղթելով տոկունություն եւ համբերություն, իսկ վիրավորներին եւ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: