Աշխարհի լավագույն երգն ըստ Գարիկ Մարտիրոսյանի
LifeՀայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը վերջերս բավականին ակտիվ է սոցցանցերում։ Instagram-ի իր էջում նա հերթական գրառումն է արել՝ նշելով, թե որն է համարում աշխարհի լավագույն երգը.

«Չկան չափորոշիչներ, որոնցով կարելի է որոշել աշխարհի լավագույն երգը։ Դա տրամադրության, մենթալիտետի, աշխարհընկալման եւ երաժշտական ճաշակի հարց է, իսկ ես չեմ վախենում իմ ճաշակից։ Կարծում եմ՝ Another Star-ն աշխարհի լավագույն երգն է»,- Սթիվի Ուանդերի լուսանկարը մակագրել է հումորիստը։