Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
HeaderԻսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
«Իսպանիայի Կույերա քաղաքը միացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած եւ դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,-ասված է գրառման մեջ: