ՌԴ-ն ու Թուրքիան կարող են ազդել Մերձավոր Արեւելքի դրության վրա. Էրդողան
ՄիջազգայինՌուսաստանի ու Թուրքիայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արեւելքի դրության վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր մենք շատ լավ հնարավորություն ունենք քննարկել հարաբերությունները երկկողմանի ձեւաչափով եւ տարածաշրջանային հարցեր քննարկել։ Մեր ուսերին շատ լուրջ աշխատանք է ընկած, մեծ պատասխանատվություն։ Եւ ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք մենք անում ենք միասին, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը», — ասել է Էրդողանը։