Տաջիկստանում տեղի է ունեցել 2 երկրաշարժ , տներ են վնասվել
ՄիջազգայինՏաջիկստանի տարածքում չորեքշաբթի ստորգետնյա 2 ցնցում է գրանցվել, 2 տուն է վնասվել, առայժմ տեղեկություններ չկան զոհերի եւ տուժածների մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայության պետ Ումեդա Յուսուպովան:
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դուշանբեից 265 կմ հյուսիս-արեւելք, Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ էպիկենտրոնում առաջին ցնցման մագնիտուդը կազմել է 4-5, իսկ երկրորդ՝ 6: Դուշանբեում երկրաշարժը գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ՝ ըստ MSK-64 սանդղակի:
«Նախնական տեղեկություններով էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող Սարգոյ ղշլաղում 2 տուն է վնասվել: Զոհեր եւ վիրավորներ չկան, առայժմ տեղեկություններ չենք ստացել այլ ավերածությունների կամ զոհերի մասին»,- հավելել է Յուսուպովան: