Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցություններին մասնակցում է զինված ընդդիմության 19 ներկայացուցիչ
ՄիջազգայինԱստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը ներկայացնում է 19 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ բանակցություններին մասնակցելու համար մայիսի 2-ին Աստանա է ժամանել Սիրիայի զինված ընդդիմության տարբեր խմբավորումների 16 ներկայացուցիչ: Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը ղեկավարում է «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցիչ Մուհամմեդ Ալյուշը:
Աստանայում միջսիրիական բանակցությունների 4-րդ ռաունդը մեկնարկել է չորեքշաբթի: Վաղը նախատեսված է լիագումար նիստ: