Ամռանն աճում է ամուսնալուծությունների թիվը . Հետազոտթյուն
LifeՊարզվում է, որ ամուսնալուծությունների 30%-ը տեղի է ունենում ամռան ամիսների ընթացքում: Նման ենթադրության են հանգել իտալացի փաստաբանները, որոնք մասնագիտացված են ամուսնալուծությունների գծով:

Նրանք բացատրում են այս հանգամանքը հետևյալ կերպ. արձակուրդի ժամանակ այնպիսի պահեր են գալիս, որոնց մասին ամուսինները նույնիսկ չեն էլ մտածել ամբողջ տարվա ընթացքում: Նրանք երկուսն էլ ամբողջովին տարվում են աշխատանքով , և երբեք չեն նկատում՝ ինչ է կատարվում իրենց շուրջը: Դրա հետ մեկտեղ լինում են դեպքեր, երբ մեկը կամ երկուսն էլ արտաամուսնական կապ կարող են ունենալ: Ամեն ինչ թողնել, որպեսզի օրերը վատնել «տհաճ» խոսակցությունների վրա ամուսնու կամ կնոջ հետ, ուղղակի անտանելի է:

Գիտնականները պնդում են, որ ամուսնալուծությունների պատճառ կարող է դառնալ նաև բնակչության համար չափազանց փոքր վայրը, որտեղ չկան անձնական տարածքներ ամուսինների համար: Խնդիր է առաջանում նաև այն դեպքում, երբ ամուսիններից մեկը մյուսին պարտադրում է հանգստի վայրը: Թշնամական վերաբերմունքը հետզհետե բաժանման է բերում, հատկապես երբ հանգստի ժամանակ ինչ-որ մեղքեր են ջրի երես դուրս գալիս: Փաստաբանները պնդում են, ամուսնալուծությունների աճի վրա վատ է անդրադառոնում նաև տնտեսական ճգնաժամը:
Անի Գևորգյան