Հայ աղջկա և սևամորթ երիտասարդի գեղեցիկ նշանադրությունը Երևանում | լուսանկարներ
LifeԵրջանկության և սիրո ձգտում են բոլորը, սակայն յուրաքանչյուրի համար այդ երկու կարևորագույն հասկացությունները խիստ անհատական են, և իսկապես երջանիկ է դառնում նա, ով կարողանում է կյանքում գտնել այն մեկին, ով սիրո մասին ունենում է նույն պատկերացումներն ու երազանքները, ինչ ինքն է ունեցել:
Ահա, այդպես էլ, մի օր կյանքի ճանապարհին հանդիպեցին Լեսլի և Տաթև անունով այս երիտասարդները, և որոշեցին համատեղել իրենց ուղին: Թեև Լեսլին Աֆրիկայից է, իսկ Տաթևը՝ Հայաստանից, նրանց հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում, որտեղ նրանք միասին աշխատում են նույն ձեռնարկությունում :
Նշանադրությունը զույգը որոշեց անցկացնել Հայաստանում, իսկ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Աֆրիկայում:









































