Աղն իմունիտետի հետ ուղիղ կապ ունի
Ուշադրության կենտրոնումԱղի մեծ խտությամբ մշակումը նպաստում է սկլերոզի եւ այլ աուտոիմունային հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են ասթման, ալոպեցիան, էկզեման, այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը: Այդ բջիջներն օգնում են մյուս բջիջներին պայքարել պաթոգեն երեւույթների դեմ: Երբ այդ բջիջները ենթարկվում են աղի ազդեցությանը` սկսում են իրենց ագրեսիվ պահել:

Գիտնականները գիտափորձ են իրականացրել , որի ժամանակ , երբ մկներին կերակրել են աղի սնունդով, նրանց մոտ բարձրացել է Th17 բջիջի խտությունը, ինչն էլ բորբոքում է առաջացրել:

Բացի այդ, կենդանիների մոտ սկլերոզ հիշեցնող հիվանդություն է առաջացել: Առաջիկայում գիտնականները պատրաստվում են հետազոտել Th17-բջիջները կապը մաշկային հիվանդությունների հետ:
Անի Գևորգյան