Դոլարի փոխարժեքն անփոփոխ է, եվրոն մի փոքր էժանացել է
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է 484.68 դրամ՝ նախորդ ցուցանիշի համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.22 դրամ (նվազել է 0.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.43 դրամ (նվազել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 271.3 դրամ, ոսկի՝ 19,734.87 դրամ, պլատին՝ 14,741.35 դրամ։
Մայիսի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել: