Մարզական լրագրողից՝ մինչեւ նևրոպաթոլոգ. հայ հայտնիների իրական մասնագիտությունները. ԲԱՑԱՌԻԿ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
LifeՇատերի համար մեծ բախտավորություն է աշխատել ընտրած մասնագիտությամբ, մյուսերն էլ երազում են հետ տալ ժամանակն ու փոխել մասնագիտությունը: «C’est la vie»,-ասում են ֆրանսիացիները:
Հայտնի այս մարդիկ ժամանակին ընտրել են այլ մասնագիտություն, բայց կյանքը նրանց համար այլ բան էր նախապատրաստել: Մայիսի 1-ին՝ աշխատավորների միջազգային օրը, NEWS.am STYLE-ը որոշել է վերհիշել հայ հայտնիների իրական մասնագիտությունները:
Եվ այսպես, երգչուհի Օլգա Այվազյանը մասնագիտությամբ լրագրող է: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Լիլիթ Կարապետյանը ժամանակին նույնպես լրագրություն է սովորել:
Դերասանուհի Անուշկա Մարգարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության բաժինը:
Ռեփեր Միշոն ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը:
Նույն համալսարանի դեղագործական բաժինն է ավարտել հումորիստ, դերասան Արամ MP3-ը:
Սիրուշոն ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Երգչուհի Լուսինան նույնպես ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Շուշան Պետրոսյանն առաջին մասնագիտությամբ նկարչուհի է. նա ավարտել է Գեղարվեստի ակադեմիան:
Աննա Խաչատրյանը սովորել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ անգլերենի եւ իսպաներենի բաժնում:
Նույն համալսարանի օտար լեզուների բաժինն է ավարտել մոդել Աննա Գրիգորյանը:
Երգչուհի Նանան մասնագիտությամբ իրավաբան է: Նա սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Աստղիկ Սաֆարյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը:
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը մասնագիտությամբ նեւրոպաթոլոգ-հոգեթերապեւտ է :