Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»


«Իմ և մայրիկիս հանդիպումն այնքան հուզիչ էր, որ չգիտեր՝ ինձ գրկեր, թե որդուս». երգչուհի Լիլուի առաջին հարցազրույցը ԱՄՆ-ից (լուսանկարներ)

Life

Երբ դեռ անցյալ տարի երգչուհի Լիլուն իր Ինստագրամում նոր լուսանկար տեղադրեց ԱՄՆ-ից, շատերը սկսեցին հարցնել՝ արդյո՞ք երգչուհին մշտական բնակության է մեկնել: Հարցերը շատ էին, բայց երգչուհին լռում էր, փոխարենը շատանում էին ամերիկյան լուսանկարները: BlogNews.am-ի հետ զրույցում Լիլուն առաջին անգամ խոսում է ԱՄՆ տեղափոխվելու, նոր աշխատանքների և մայրիկի հետ հանդիպման մասին:  

 

«Հայաստանը ես շատ եմ սիրում, իմ ծննդավայրն է, իմ տունն է: Ասեմ, որ ես մոտ 14 տարի մայրիկիս չեմ տեսել և շատ էի կարոտել էի նրան. նրան տեսնելու ցանկությունս մեծ էր: Հիմա եկել եմ մայրիկիս տեսնելու: Իմ և մայրիկիս հանդիպումը շատ զգացմունքային և ջերմ էր. նա այնքան էր շփոթվել, որ չգիտեր՝ ինձ գրկեր, թե որդուս: Երբ եկա, ադապտացվելու խնդիր չեմ ունեցել, քանի որ մայրիկս կողքիս էր, իմ հարազատները ևս այստեղ են: Իհարկե, շատ դժվար է քո երկրից, քո տնից հեռու գտնվելը: Ինձ համար ավելի կարևոր էր որդուս հարմարվելու հարցը, բայց նա փոքր է և շուտ ընտելացավ»: 

 

 

Երգչուհին նշում է, որ գալու առաջին օրերին մասնակցել է հայկական քոլեջներից մեկի միջոցառմանը. «Ամիսներ շարունակ իմ «Հայաստանով» երգով երեխաներն անընդհատ համերգներ էին անում, և դպրոցի տնօրինությունը, իմանալով, որ այստեղ եմ, կապվեց ինձ հետ և ասաց, որ ուզում են մեծ ընդունելություն անել ինձ համար: Քոլեջի երեք հարյուր սաներն ինձ հրաշալի ընդունեցին։ Բացի դրանից՝ մի քանի խնջույքներ եղան, հետո՝ համերգ Ռեինկարնացիայի հետ միասին Սուրբ Վալենտինի օրվա հետ կապած: Իսկ հիմա աշխատում եմ իմ նոր երգերի վրա»: 

 

Լիլուն ԱՄՆ-ում աշխատում է պրոդյուսերի հետ, չնայած խոստովանում է՝ դժվար է, հատկապես երբ կայացած ես և քեզանով արդեն ինչ-որ բանի հասել ես. «Շատ լավ առաջարկ եղավ, և մենք կարողացանք աշխատելու ճիշտ եզրեր գտնել: Միանշանակ, չեմ փոշմանում, և արդեն աշխատում ենք: Նոր աշխատանքս իմ ոճում է, բայց  փորձում եմ այստեղի լսարանին համահունչ աշխատանք անել: Վերջերս էլ նաև ֆոտոշարք եմ արել Կարեն Աղասյանի հետ: Նա այստեղ ճանաչված լուսանկարիչ է, համագործակցել է շատ հայտնիների հետ: Դիմահարդարումս արել է իմ շատ սիրելի Աշխեն Կոստանդյանը, ու դրա համար շատ ուրախ եմ: Այստեղ համագործակցություն ունեմ Սամի Ֆլաշի հետ, իմ երգերից մեկի հիման վրա պետք է ռեմիքս արվի: Մինչև սեպտեմբեր կներկայացնեմ երկու-երեք աշխատանք»: 

 

Լիլուն նշում է, որ հիմա իր լռությունն ավելի շատ պայմանավորված է որդու հետ երկար ժամանակ անցկացնելու ցանկությամբ. «Ուզում եմ շատ ժամանակ նրա հետ անցկացնեմ, որպեսզի ոչ մի պահ բաց չթողնեմ: Իմ առօրյան իմ բալիկն է, օրս սկսվում է նրանով. մտածում եմ՝ ինչպես օրը կազմակերպեմ, որ նրա համար դառնա հեքիաթ:

 

Հիմա ես ինչքան էլ խոսեմ, չեմ կարող բացատրել, թե ինչ աստվածային զգացում է: Պետք է մայր դառնաս, որ հասկանաս: Իհարկե, բոլոր աղջիկները, ինչպես նաև ես, մտավախություն եմ ունեցել՝ ինչպես անեմ, որ որդուս համար լավ լինի: Որ օրվանից ես իմացել եմ նրա գոյության մասին, ես չեմ կարող նկարագրել՝ ինչ եմ զգացել: Դա գուցե պայմանավորված է նրանով, որ ես մենակ երեխա եմ եղել և երկար տարիներ մենակ եմ ապրել: Որդիս իմ կյանքի ամենակարևոր անձն է»: 

 

 

Իսկ այն հարցին՝ արդյոք պատրաստվում է Ռոբին քույր կամ եղբայր պարգևել, Լիլուն նշեց. «Տա Աստված, իհարկե, ես երազում եմ ունենալ շատ բալիկներ, որ Ռոբը ունենա քույր, եղբայր: Բայց դեռ ուզում եմ՝ Ռոբը մի քիչ մեծանա: Հիմա իմ կյանքում նոր զգացողություն է, նոր կարևոր փուլ է, բայց ամենակարևորը՝ երջանիկ փուլ: Շատ մամաներ երազում են, որ մեծացնելու, հոգ տանելու պահը իրենք անեն, իսկ ինձ մոտ հիմա այնքանով է երջանիկ փուլ, որ ես տեսնում եմ նրա արած յուրաքանչյուր քայլը, թե ինչպես է մեծանում, թե ինչպես է նոր բառ ասում, նրա յուրաքանչյուր նոր բան տեսնում եմ»:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Լիլուն

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասին
Ամենադիտված