Եղանակը Հայաստանում
ՀասարակությունՀանրապետության տարածքում մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +17+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,
Լոռիում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,
Տավուշում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+22,
Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+23,
Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +20+23,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +9+13, ցերեկը` +20+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +16+20,
Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +18+21: