Երեւանի Կոնդ թաղամասը զբոսաշրջային կենտրոն կդառնա
Ուշադրության կենտրոնումՀայաստանի մայրաքաղաք Երեւանի Կոնդ թաղամասը ծրագրվում է վերածել զբոսաշրջային կենտրոնի: Այս մասին հայտարարել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը` մայիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` Կոնդի վերակառուցման նախագիծը ներառված է Երեւանի զարգացման ծրագրում: Խնդիրն է վերականգնել պատմական շրջանը ժամանակակից ոճով, որպեսզի բացի գեղագիտական հաճույքից այն նաեւ օգտակար լինի: Թաղամասում կհայտնվեն բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ, գեղարվեստական սրահներ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ներդրումների միջոցով: Դրա հետ կապված` Օհանյանը նշել է, որ հանդիպել է ռուս եւ շվեյցարացի գործընկերների հետ, սակայն արդյունք դեռ չկա :