Մակրոնն անթույլատրելի համեմատություններ է օգտագործում. Լեհաստանի ԱԳՆ
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն իր ելույթում անթույլատրելի համեմատություններ է օգտագործում: Նման կարծիք է հայտնել Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Մակրոնի խոսքն այն մասին, որ հանրապետությունում իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին Ֆրանսիայի առաջնորդի մեկ այլ թեկնածուի` Մարին Լը Պենի «բարեկամն ու դաշնակիցն է», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք հետաքրքրությամբ հետեւում են Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավին` հաշվի առնելով ԵՄ-ի ապագայի համար այդ երկրի նշանակությունը: Դրա հետ կապված` մենք հիասթափությամբ նշում ենք, որ Ֆրանսիայում` դաշնակից երկրում, որն ինչպես Լեհաստանը պատկանում է ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, նախընտրական քարոզարավի ժամանակ, պետության բարձրագույն պաշտոնին հավակնող թեկնածուն, անթույլատրելի համեմատություններ ու արտահայտություններ է օգտագործում, որոնք հասարակությանը մոլորության մեջ են գցում», - նշել է Լեհաստանի ԱԳՆ-ն:
Գերատեսչությունում հայտարարել են, որ լեհական կառավարությունը Լը Պենի դաշնակիցը չէ:
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ են դուրս եկել «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը` ձայների 23․75 տոկոսով ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21․53 տոկոսով։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցնի մայիսի 7-ին: