Սպիտակ տունը հայտնել է Սիրիայի շուրջ Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը` մայիսի 2-ին, հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Սպիտակ տունը: Ամերիկյան վարչակազմի ներկակայացուցիչների խոսքով` զրույցի հիմնական թեման, ամենայն հավանականությամբ, կդառնա Սիրիան:
Հեռախոսազրույցը պետք է տեղի ունենա Մոսկվայի ժամանակով 19:30-ին:
Պուտինի եւ Թրամփի միջեւ այս հեռախոսազրույցը երրորդը կդառնա` վերջինի` պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Այն տեղի կունենա Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին: