Ալյասկայի ու Կանադայի սահմանին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն6,2 մանգիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Ալյասկա նահանգի ու Կանադայի սահմանին։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախապես ծառայությունը հայտնել է 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին։
Երկարաշարժն արձանագրվել է 12։31-ին՝ UTC ժամանակով։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալյասկայի հարավարեւելյան Սքագուեյ բնակավայրից 88 կմ հյուսիս-արեւմուտք։ Օջախը եղել է 2,2 կմ խորությամբ։ Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն դեռ չկա։