Պարզվում է, որ մայրական բնազդ գոյություն ունի նաև տղամարդկանց մոտ
LifeՄայրական բնազդի մասին բոլորին է հայտնի: Բայց պարզվում է, որ երիտասարդ հայրերը կարող են կանանցից ոչ պակաս որոշել իրենց փոքրիկի ճիչերն ու լացը եւ նրան տարբերել այլ երեխաներից:

Մասնագետները պնդում էին, որ մայրական բնազդը կանանց մոտ զարգանում է հղիության ընթացքում: Նրանք հավաստիացնում էին, որ տղամարդիկ զրկված են իրենց փոքրիկի ճիչը ճանաչելու ունակությունից, քանի որ հետաքրքրված են նրա գոյատևմամբ: Վերջին շրջանում անցկացված հետազոտության համաձայն, երեխայի լացը ճանաչելու ունակությունը ժամանակի ընթացքում զարգանում է երկու ծնողի մոտ էլ:

Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել գիտափորձի արդյունքում, որի ընթացքում կինն ու տղամարդը ժամանակ են անցկացրել երեխայի հետ: Ընդ որում, որքան երկար են նրանք մնացել փոքրիկի հետ, այնքան լավ են կարողացել այլ երեխաների մեջ ճանաչել սեփական երեխայի ճիչը:
Անի Գևորգյան