Մսամթերքի տեսակներ , որոնք վաղաժամ մահվան են հանգեցնում
LifeԳիտնականների մեծածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ երշիկը, նրբերշիկը եւ վերամշակված մսից պատրաստված այլ մթերքները մեծացնում են քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:
![]()
Հետազոտությունն անցկացվել է 450 հազար մարդու մասնակցությամբ` 13 տարվա ընթացքում: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր օրական 160 գրամ երշիկ կամ երեք նրբերշիկ են օգտագործում, 72%-ով ավելի են ենթարկվում սրտային հիվանդություններից մահանալու վտանգին:

Իսկ ընդամենը 50 գրամ վերամշակված միսը կամ օրական 1 նրբերշիկը քաղցկեղի հավանականությունը մեծացնում են 20%-ով: Գիտնականները նաեւ ընդգծում են, որ մսամթերքի սիրահարներն ավելի քիչ բանջարեղեն ու միրգ են օգտագործում եւ շատ են ծխում:
Անի Գևորգյան