Հունաստանում մայիսի 1-ը հանգստյան օր են հայտարարել
ՀասարակությունԵրկուշաբթի օրը ամբողջ Հունաստանում մայիսմեկյան հանրահավաքներ ու ցույցեր են տեղի ունենում։ Մայիսի 1-ին չի աշխատի հասարակական տրանսպորտի մի մասը, դադարեցվել է շոգենավերի ու գնացքների տեղաշարժը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունաստանում պաշտոնապես մայիսի 1-ը հանգստյան օր է հայտարարվել, սակայն ավանդաբար այդ օրը արհմիությունները 24-ժամյա արձակուրդ են հայտարարում։
Ամբողջ օրը մայրաքաղաք Աթենքում չեն աշխատի տրոլեյբուսները։ Ավտոբուսների վարորդները գործադուլ են իրականացնում առավոտյան ժամը 9-ից երեկոյան 9-ը։
Չեն աշխատի գնացքները, շոգենավերը։
Աթենքի կենտրոնում հանրահավաքներ տեղի կունենան։ GSEE եւ ADEDY արհմիությունները քաղաքացիներին կոչ են անում ժամը 11-ին հավաքվել Կլաֆտմոնաս հրապարակում, իսկ կոմունիստական արհմիությունը՝ Սինտագմայի (Սահմանադրության) կենտրոնական հրապարակում։
GSEE-ն եւ ADEDY-ին մայիսի 17-ին 24-ժամյա գործադուլ են հայտարարել։