Կալիֆորնիայում բնակելի համալիրի մոտ հրաձգության հետեւանքով մարդ է զոհվել
ՄիջազգայինՄեկ մարդ է զոհվել ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում բնակելի համալիրի մոտ հրաձգության հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ CBS գեռուստաալիքը հայտնել է, որ հրաձգության ժամանակ կրակ բացած տղամարդը նստել եւ գարեջուր է խմել։ Նրա գործողությունների հետեւանքով ութ մարդ է վիրավորվել, նրանցից ոմանց վիճակը կրիտիկական է գնահատվում։ Կասկածյալը սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահներից մեկին իր զենքով նշանի տակ առնելուց հետո։
Նշվում է, որ մեկ լատինաամերիկացի եւ 6 աֆրոմաերիկացի է հոսպիտալացվել, նրանց թվում՝ չորս կանայք։ Կանանցից մեկն ավելի ուշ մահացել է։ Եւս մեկ մարդ փորձել է փախչել դեպքի վայրից, նա եւս հիվանդանոց է տեղափոխվել։ Որոշ տուժածների վիրահատում են, մյուսների վիճակը կրիտիկական է գնահատվում ։