ԱՄՆ հարավային եւ կենտրոնական հատվածում վատ եղանակի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի
ՄիջազգայինԱՄՆ հարավային եւ կենտրոնական հատվածում վատ եղանակի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
Ավելի վաղ հայտնի է դարձել 10 զոհի մասին։
Տորնադո է տեղի ունեցել Տեխասի արեւելյան մասի մի քանի քաղաքներում, որտեղ չորս մարդ է զոհվել։
Արքանզաս նահանգում երեքը ջրհեղեղի եւ ուժեղ քամու զոհ են դարձել, եւս երկու երեխա անհետ կորած են համարվում ։