Ղրղզստանում սողանքի հետեւանքով 24 մարդ է զոհվել
HeaderՂրղզստանում սողանքի հետեւանքով 24 մարդ է զոհվել, հայտնել է հանրապետության ԱԻՆ-ը։ Գերատեսչության տվյալներով , հզոր սողանք է գրանցվել Օշ շրջանի Այույու գյուղում՝ ծածկելով 11 տուն, որոնցից 4-ում մարդ չի եղել։ ԱԻՆ-ը չի բացառում երկրորդ սողանքի հնարավորությունը։ Նախնական տվյալներով, սողանքի տակ է մնացել վեց ընտանիք, այդ թվում ինը երեխա։
ԱԻՆ-ի տեղեկություններով, 2003-ին սողանքի հետեւանքով ավերված տների սեփականատերերը պետությունից օգնություն են ստացել անվտանգ վայր տեղափոխվելու համար։