«Հոնգուր–հոնգուր արտասվում էի». Անահիտ Կիրակոսյանն ամուսնու անակնկալի և դստեր գրառման մասին
LifeԼife.tert.am-ը գրում է .
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է 27 ամյակը։ Այս առիթով նա և ամուսինը` Արտակը, որոշել են փախչել բոլորից և վայելել հանգիստը ծովափում։ Tert.am Life–ը կապ հաստատեց այս օրերին Եգիպտոսում գտնվող դերասանուհու հետ և խոսեց ոչ միայն օրվա անակնկալների, այլև դստեր հուզիչ շնորհավորանքի ու ձեռքբերումների մասին։
«Ամուսինս գիտի, որ շատ ակտիվ մարդ եմ, ամբողջ օրն աշխատանքի մեջ եմ և ամենալավ նվերն ինձ համար հանգիստն է։ Այդ իսկ պատճառով մեկշաբաթյա հանգիստ նվիրեց Եգիպտոսում` առանց պարտականությունների և հոգսերի, որպեսզի կտրվենք աշխարհից և ամեն ինչից»,– ասաց դերասանուհին։
Զույգն այս անգամ հանգստի է մեկնել առանց երեխաների։ Անահիտը նշեց, որ տարեդարձի օրը վայելում է ամենասիրելի մարդու հետ։ Երեկոյան ամուսինը նրան ընթրիքի է հրավիրել, թե ինչ է սպասվում իրեն, դերասանուհին դեռևս չգիտի։

Անահիտը նշեց, որ տարեդարձի օրը պահում է երազանքներ, որոնք իրականանում են։ Այսօրն էլ բացառություն չէ, պարզապես նա չի բարձրաձայնում երազանքը` խոստանալով պատմել դրա մասին, երբ իրականանա։
Շարունակությունը՝ այստեղ :