Բաղանիսը խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծվել է
ՀասարակությունAravot.am-ը գրում է .
Այսօր՝ ապրիլի 28-ի ցերեկը, ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Ժամը 21-ից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակել է Բաղանիս գյուղի ուղղությամբ: Ժամը 21.30-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ 10 րոպե գնդակոծել է Բաղանիս գյուղը: Կրակոցների ձայները լսվել են Բաղանիսի հարեւան Ոսկեպար եւ Ոսկեվան գյուղերում, ինչի մասին մեզ հայտնեցին այդ գյուղերի բնակիչները: Բաղանիսից հայտնեցին, որ այժմ կրակոցները դադարել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ