Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր


Դուռը բացեցի` կնոջս էր կացնահարում, եթե չպայքարեի` աղջիկս էլ կմեռներ. Նախկին փեսայի կողմից կացնահարված տղամարդ

Հասարակություն

Երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նախկին կնոջ, զոքանչին եւ աներոջ կացնահարության գործով այսօր` ապրիլի 28-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Վաչագան Մանսուրյանը: Նա ներկայացրեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Վաչագան Մանսուրյանը պատմեց, որ տվյալ օրը վիճաբանություն է տեղի ունեցել երեխայի տեսակցության շուրջ, որից հետո ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե իրեն Մանսուրյանները ծեծի են ենթարկել: Որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել Թագուհի Մանսուրյանին եւ նրա մորը: Իսկ Վլադիկ Մարտիրոսյանին փորձել են բերման ենթարկել, սակայն, նա չի հնազանդվել եւ այդպես էլ ոստիկանությունը նրան բերման չի ենթարկել: Վաչագան Մանսուրյանը պատմեց, որ, երբ ոստիկանության բաժանմունքից աղջիկն ու կինը վերադարձել են տուն, խնդրել են իրենց ուղեկցող ոստիկաններին նայել` արդյոք տարածքում է Վլադիկ Մանսուրյանը, թե ոչ: Ոստիկաններն առանց մեքենայից դուրս գալու ասել են` մաքուր է, ոչ ոք չկա, հանգիստ բարձրացեք: Նա նշեց,որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության անգործության պատճառով:

«Այդ օրը բանալին հանել էի, որ եթե հանկարծ քնեմ, ներս մտնեն: Ես տանն էի մնացել, որ երեխայի մոտ մնամ, Վլադիկը հանկարծ չմտնի, մի բան անի: Գիշերը ժամը 4-ն էր, աղմուկ աղաղակ լսեցի: Դուռը բացեցի, տեսա, որ կնոջս է կացնով հարվածում: 11 հատ էլ հարված էր հասցրել ինձ, եթե չպայքարեի` աղջիկս էլ կմեռներ: Պառկած էր ոտքերիս տակ, գոռում էր` վայ մամա ջան: Նա գազանի նման արագ հարվածներ էր հասցնում: Արագ ոստիկանություն եմ զանգել, պարզ հասցեն ասել եմ, որ երեք հոգու կացնահարել են, հասեք: Ոստիկանությունը որ գար, այդպես չէր լինի: Հետո դուրս գալուց հետո տեսա, որ  երեխան դուրս էր եկել, կանգնել էր մոր արնաշաղախ մարմնի մոտ ու գոռում էր` մամա: Հարեւանին եմ ասել, որ երեխուն հեռացնի այդտեղից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նշենք, որ նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը
Ամենադիտված