Պայթյունի հետեւանքով Աֆղանստանում 15 մարդ է վիրավորվել
HeaderԱռնվազն 15 խաղաղ բնակիչ է վիրավորվել Աֆղանստանի Նանգահար արեւելյան նահանգում պայթյունի հետեւանքով, հաղորդում է «Սինխուա»-ն։
Պայթուցիկ սարքը տեղադրվել է հեծանվին եւ գործի դրվել Բաթի Կոտ գլխավոր հրապարակում՝ տեղի ժամանակով առավոտյան մոտ 10։30-ին։ Դրա հետեւանքով 15 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Հինգ ծանր վիրավորներ հիվանդանոց են տեղափոխվել նահանգի վարչական կնետրոնում, մյուսը տասը տեղափոխվել են շրջանային հիվանդանոց։
Դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունի համար պատասխանատվությունը։