Մերկելը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Գերմանիայի մտադրության մասին
Ուշադրության կենտրոնումՎերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում իրադրության զարգացումը լրջորեն ազդել է գերմանա-թուրքական եւ եվրոպա-թուրքական հարաբերությունների վրա, սակայն Բեռլինը ջանքեր կգործադրի կառուցողական երկխոսության վերադառնալու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հայտարարությամբ հանդես գալով բունդեստգաի՝ Բրյուսելում կայանալիք Brexit-ի շուրջ ԵՄ գագաթնաժողովից առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կասկածներ չի առաջացնում, որ վերջին շաբաթների զարգացումը լրջորեն ազդեց գերմանա-թուրքական եւ եվրոպա-թուրքական հարաբերությունների վրա», — ասել է Մերկելը՝ հավելելով, որ Բեռլինը «կառուցողական երկխոսության վերադառնալու համար ջանքեր կգործադրի»։
«Մենք ձգտում ենք եվրոպական կառույցների ընդհանուր դիրքորոշմանը», — հավելել է Գերմանիայի կանցլերը։