Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»


Ինչ մեքենաներով են երթևեկում տարբեր երկրների հոգևոր առաջնորդները

Life

Հարստությունը կպչուն բան է ու դրան ձգտում են ոչ միայն հասարակ մահկանացուները, այլ նաև միանգամայն աստվածավախ մարդիկ։ Մենք ինչքան ուզենք կարող ենք երազել ավտոտնակում Ferrari ունենալու մասին, բայց դե մեր դրամապանակաների ֆինանսական հնարավորությունները անսահման չեն։ Փոխարենը, բարձրաստիճան եկեղեցկան այրերը, ճիշտ այնպես, ինչպես ոչ եկեղեցականները, իրենց քիչ բաներում են սահմանափակում։ Ճիշտ է՝ ոչ բոլորը․․․

Թանկարժեք ժամացույցների, զբոսանավերի ու զրահապատ մեքենաների լավագույն գիտակներից մեկն անկասկած Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլլն է։ Չնայած, որ Կիրիլլը պարբերաբար կոչ է անում ուղղափառ հոգևորականներին չափավորել իրենց՝ շքեղության հարցում, ինքը՝ պատրիարքը, չի խորշում սլանալ բացառապես գերթանկարժեք ու զրահավորված մեքենաներով։

Բայց պետք չէ միանգամից հարձակվել պատրիարքի վրա։ Ինչպես պնդում է Կիրիլլը, Mercedes-Benz S-Class Pullman-ը, մեկ զույգ Cadillac Escalade-ն ու G-Class-երը բնավ իր սեփականը չեն։ Դրանք պետական մեքենաներ են, ընդ որում, դրանք ամրագրված չեն եկեղեցուն, այլ Կրեմլի հատուկ նշանակության ավտոտնակում են հաշվառված։ Բանն այն է, որ պատրիարքը հույժ կարևոր և հսկվող դեմք է, ուստի օրենքով է սահմանված, որ նա չպետք է շրջագայի ինչով պատահի։

Այդուհանդերձ, ի բնե տրված ճոխության նկատմամբ ձիրգից զատ, Կիրիլլը մեծ սեր ունի ռարիտետային մեքենաների նկատմամբ։ Օրինակ՝ տարին մի քանի անգամ, նա Քրիստոս Փրկիչի տաճար է գալիս Չայկա մակնիշի մեքենայով, ընդ որում, ոչ թե սովորական, այլ դեռ նախորդ դարի կեսերից Ռուս Ուղղափառ Եկեղեցուն սպասարկող Չայկայով։

Կիրիլլի կոլլեգաները դեռ շատ բան պետք է անեն՝ Ռուսիո պատրիարքին հասնելու համար, բայց ասենք ուկրաինական մրցակիցները աշխատում են հետ չմնալ։ Կիևյան և ամենայն Ուկրաինիո անջատական պատրիարքը ևս գերադասում է Mercedes-Benz-ը։ Ճիշտ է, ֆիլարետը չունի հատուկ պատվերով ստեղծված Pullman լիմուզին, այլ ընդհամենը համեստ ու երկարեցված S 500 4Matic ․․․

Բելառուսիայում էլ տեղի միտրոպոլիտ Պավելը որոշել է առանձնանալ։ Նրա ավտոտնակում երկար ժամանակ շահագործվում էր ձյունաճերմակ BMW 7 Series-ը, որը դեռ շահագործում էր նրա նախորդողը։ Ասում են, որ Մինսկյան ու Սլուցկյան միտրոպալիտը երկու այսպիսի մեքենաներ ունի, բայց այս ասեկոսեները չեն հաստատվել։ Փոխարենը, հստակ հայտնի է, որ միտրոպոլիտի առաջին բացարձակ նոր մեքենան Range Rover է՝ ռուսական պետհամարանիշերով։ Այլ բան է բելառուսական կաթոլիկների պարագայում․ Մինսկ-Մոգիլևսկայն միտրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսևիչը հաճախ երթևեկում է․․․ հեծանվով։

Իսկ ինչո՞վ է երթևեկում աշխարհի ամենամեծ եկեղեցու հովվապետը՝ Հռոմի Պապը։ Ի տարբերություն իր արևելյան կոլլեգաների, որոնց ավտոպարկերը գաղտնի են, Պապը ոչինչ չի թաքցնում՝ զիլ Harley-Davidson-ներից, մինչև հնամաշ Renault 4, շքեղ Cadillac DeVille-ից մինչև սովորական Fiat Ducato… Պոնտիֆիկոսի աբտոտնակում նույնիսկ շքեղագույն Ferrari Mondial կա՝ 1988 թվականի արտադրության։

Սակայն իհարկե Պապի ամենահայտնի մեքենան միշտ եղել է, կա ու կմնա հատուկ պատրաստված Mercedes-Benz 230G-ը, որը նաև «Պապամոբիլ» են անվանում։ Մեքենան ունի զրահապատ ապակուց կցորդ, որը ցանկության դեպքում կարող են հանել և մեքենան դառնում է կաբրիոլետ։

Արդարության համար պետք է նշել, որ ինչպես Ֆրանցիսկոս Պապը, այնպես էլ իր նախորդող՝ Բենեդիկտոսը, կոչ են անում զսպվածության։ Ավելին, ի տարբերություն իրենց արևելյան կոլլեգաների, նրանք հենց իրենց օրինակով սկսեցին կրճատել անհարկի ծախսերը ու նույն Բենեդիկտոսը առօրյայում երթևեկում էր սովորական Ford Focus-ով, իսկ Ֆրանցիսկոսը՝ Hyundai Santa Fe-ը, որը մի քիչ լրամշակվեց ու զրկվեց տանիքից, որպեսզի Պապը կարողանա հոտնկայս ողջունի իր հոտին։

Չափի զգացողության բացակայության մեջ դժվար է մեղադրել նաև մեկ այլ հոգևոր առաջնորդի՝ Դալայ լամային։ Այսօր այդ կենսուրախ ծերունին հաճախ հայտնվում է հանրության առջև հին Suzuki XL-7-ի ուղևորի նստատեղում նստած։ Ճիշտ է, նման դեպքերում նրան ուղեկցում է թիկնազոր, իսկ 70-ականներին, բուդդիստական առաջնորդը երթևեկում էր Հիմմալայներում Land Rover-ով, որը հետագայում նա հանձնեց Դալայ-լամայի հիմնադրամին, որը գտնվում է Կալիֆորնիայում։

Սակայն ինչպես պարզվում է, հոգևոր առաջնորդներն էլ տարբեր են լինում։ Ինչպե՞ս չհիշել Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Պավելին։ Նա չէր սիրում ավտոմեքենաներ, ինքն էր նորոգում իր կոշիկները, ինքն էր հագնվում ծեսերից առաջ։ Նրան հաճախ կարելի էր հանդիպել հանրային տրանսպորտում՝ Ատվածաշունչ կարդալիս։ Թիկնազո՞ր․․․ մինչև կյանքի վերջը Պողոսը քարոզում էր համեստություն ու դեմ էր նյութապաշտությանը և իր օրինակով էր ծառայում հավատացյալներին, թեև պատրիարքի կոչումը շատ բաներ էր նրան թույլ տալիս․․

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2 ուկրաինական ՄիԳ-29 կործանիչներՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված