Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
HeaderԱպրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից: