Սպառազինության էմբարգոն Իրանի համար կպահպանվի եւս 5 տարի
ՄիջազգայինAraratnews.am-ը գրում է.
Զենքի էմբարգոն Իրանի համար կպահպանվի եւս 5 տարի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ավելի վաղ Իրանն ու միջազգային բանակցող «վեցնյակը» չեն կարողացել համաձայնության գալ սպառազինության եւ հետագա բանաձեւերի ընդունման հարցում։ Ինչպես հաղորդել է արեւմտյան դիվանագիտական աղբյուրը իրանական կողմը պատրաստ է եղել էմբարգոյի պահպանման միայն «6 ամիս՝ գործարքից հետո»։ Աղբյուրը նաեւ հայտնել է, որ պառազինության էմբարգոն Իրանի նկատմամբ կարող եւ պահպանվել եւ 2 տարի։