Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ


Ժողովրդական հուզումները, թատերականացված շոուներն ու քաղաքական պատվերներ կատարող մուտանտ-զոմբիները

Blog

Էդվարդ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Հայաստանում մաքուր քաղաքական համակարգ, որպես այդպիսին, չկա, գոյություն չունի, իսկ եղածները գտնվում են ստվերում: Հայաստանի քաղաքական համակարգը մենաշնորհային է՝ փտած ու նեխված, և տարօրինակն այն է, որ փտած ու նեխված են դեռևս ցարական Ռուսաստանի ու Կրեմլի ազգային անվտանգության մարմիններում իրենց ծննդյան օրերից... Չեմ էլ պատկերացնում՝ բացառություններ եղել են, թե՝ չէ... Արդյունքում, գրեթե բոլոր կուսակցությունները ենթակա են ու հպատակ ռուսական գաղտնի ծառայություններին ու իրականում գործում են Կրեմլի հայեցողությամբ ձևավորված Հայաստանի իշխանական թևի վաղօրոք մշակված հրահանգների համաձայն՝ խաղալով իրենց դերն ամենօրյա հերթական թատերական բեմադրություններում, շահարկելով մարդկանց ազնիվ զգացմունքները... Նմանօրինակ շոուներում ներգրավում են նաև հիմնականում անկեղծ, ինքնաբուխ մարդկանց, իսկ հարկն եղած դեպքերում համաժողովրդական հուզումների կրակը հանգցնում են՝ մարում, զսպում՝ օգտագործելով ոստիկանությանը, հատուկ ջոկատայիններին, հատուկ տեխնիկա ու նույնիսկ արդեն հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին: 

Ամենատարօրինակն այն է, որ ամենահին «ազգային» կուսակցությունները, որպես այդպիսիք, իրականում գոյություն չունեն և գոյություն ունենալ չեն էլ կարող՝ հիմնադրված լինելով դեռևս ցարական Ռուսաստանի գաղտնի ծառայությունների կողմից, ինչպես վրացական մենշևիկների ու ադրբեջանական մուսաֆաթիստների կուսակցությունները, որոնց ռուս ցարը պրեզերվատիվի պես օգտագործում էր ժողովուրդներին իրար դեմ հանելու, զինելու, իրար կոտորելու համար ու որից հետո կեղծ խաղաղարարի դերով հանդարտացնում էր, կառավարում, խեղդում ժողովրդական ու ժողովրդագրական շարժումները՝ մեկտեղելով գաղափարներն ու շահը՝ վաճառելով զենքեր հարևան ժողովուրդներին միմյանց բնաջնջելու ու ոչնչացնելու համար և առ այսօր դեռ հանդես են գալիս խամաճիկի իրենց դերում... Ստեղծվում են պայմաններ, որ մարդիկ, անելանելի վիճակներից ելնելով, ընտանիքներով քոչեն, փախչեն, հեռանան երկրից՝ հասնելով նույնիսկ մատուշկա Ռուսաստանի անծայրածիր տարածքներ, Սիբիր ու Ալթայ ու հիմա էլ արտագաղթում են՝ հարստացնելով և լրացնելով ռուս մեծ քեֆչի ժողովրդի դեմոգրաֆիական պանծալի կերպարը... Հայաստանը հայաթափում են առ այսօր: Իսկ ռուս միլիարդատերերը և ոչ միայն ռուս, տենչում են Հայաստանի մաքուր օդն ու ջուրը, և նույնիսկ ընտանիքներով են այսօր տեղափոխվում՝ ապրելու իրենց կողմից չսիրված հայերի երկիր, ինչը ժամանակին անում էին թուրքերը, թաթարներն ու այլոք...

Շատ մի հավատացեք կուսակցություններին, նրանց հանցագործ լիդերները լոկ իրենց անձնական շահերով են առաջնորդվում: Հիշո՞ւմ եք, ինչպես սկսեցին ազգային կուսակցությունների ներկայացուցիչներից ոմանք, որոնք նախարարական պորտֆելներ ստացանալուց անմիջապես հետո հավերժորեն լռեցին՝ մոռանալով իրենց իսկ կողմից արվող ամենօրյա բարձրագոչ հայտարարությունները երկրում տիրող անօրինականությունների ու թալանի մասին և պարտակեցին մեծ աղմուկ հանած չարաբաստիկ մազութի գործն այլ մարդասպանություններն ու դաժան հանցագործությունները, նույնը կատարվում է հիմա, այսօր... Հիշեք 1999թ. հոկտեմբերի 27-ի հրեշավոր հանցագործությունը, 2008թ. մարտի 1-ի եղեռնագործությունը... Փորձեք այս ամենը հասկանալ, բացատրել... Հայաստանը հիմնականում լի է նաև խաբված կուսակցականներով ու ցնորային գաղափարախոսություններով... Կոմունիստների շարքերում էլ կային մաքուր, առաքինի մարդիկ, որոնք հավատում էին թղթային սոցիալիստական, կոմունիստական գաղափարներին... Արդյունքում անընդհատ մեզ խաբում են հերթափոխի եկած կուսակցականացված մուտանտներն ու նրանց ժառանգորդ զոմբիները...

Մեր ժողովրդին առաջին հերթին հենց գործող կուսակցություններից ու նրանց քաղցկեղածին մետաստազներից է պետք փրկվել, ազատվել: Դեմ չեմ լինի, եթե գաղափարական թարմացումները մեր հասարակությանը մատուցվեն նոր ստեղծվող կուսակցությունների ու միությունների տեսքով՝ առանց կրեմլյան գերգաղտնի լրտեսական ծառայությունների ու ամերիկաեվրոպական «բարեկամական» միջնորդությունների:
Մեզ պետք են ժողովրդավարական փոփոխություններ... Բայց մեր ժողովուրդը չի գտնում մաքուր գաղափարախոսություն, մաքուր ԼԻԴԵՐ, որին կվստահի և որի հետևից կգնա, բայց նրանք իր կողքին են, իր աչքի առաջ, իր մեջ...

Որպես առաջնորդներ մեզ պետք են բացարձակապես անկախ ու ազատ մարդիկ՝ անկախ տարիքից, որոնք մեզ կապահովեն առաջին հերթին պատվաբեր աշխատանքով... Նրանց փոխարեն այսօր հրապարակ են գալիս քաղաքականությունից ու քաղաքական պայքարի մեթոդաբանությունից հեռու ինչ-որ սարքածո մուտանտ-զոմբիներ, որոնք ուղղակի սաստում են քաղաքական ու քաղաքացիական արդար հուզումները՝ դրանք վերածելով իսկական կապիկությունների, ու օրստօրե մարում՝ հանգցնում են նաև մարդկանց վերջին հույսն օրինական երկիր երբևէ ունենալու առումով: 

Շուրջ 30 երկար ու ձիգ տարիներ առաջարկում եմ ու պահանջում, որ գաղտնազերծվեն ԱԱԾ արխիվները, որ ժողովուրդը հստակ տեղեկատվություն ունենա առ այսօր գործող կուսակցական և գործակալական ցանցերի մասին, չընկնի թյուրիմացությունների մեջ ու չկատարի ազգադավ ընտրություն օտարերկրյա հավաքագրված լրտես-ավանտյուրիստների միջև, ովքեր իրենց ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին՝ օտարերկրյա գաղտնի ծառայություններին արջի ծառայություններ մատուցելով, սեփական ժողովրդին ու երկիրը թալանելով ու անվերջ ամայացնելով...

ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Ամենադիտված