Մարիա Զախարովա. Մենք հոգով հայ ժողովրդի հետ ենք (ֆոտո)
HeaderՄենք սրտով հայ ժողովրդի հետ ենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ոմանք չեն ընդունու «ցեղասպանություն» եզրույթը, ոմանք կասկածի տակ են դնում զոհերի թիվը, քննարկում են «եղել է՝ չի եղել»: Ռուսաստանի Պետդուման դեռ 1995 թվականին է ընդունել «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը նրա իսկ պատմական հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում դատապարտելու մասին» բանաձեւը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակից մի քանի րոպեի հեռավորությամբ հայկական եկեղեցի կա: Մտա: Այսօր հոգով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ լինենք»: