ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«Առավոտ». Մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». ո՞վ պետք է մեզ հողեր տա

Մամուլ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անցած ապրիլի 24-ի հետ կապված` ես Հայաստանում նկատում եմ դրական փոփոխություններ: Թե պաշտոնական քարոզչության մեջ, թե Եղեռնի հուշարձանի մոտ խոսող մեր քաղաքացիների մեջ եւ թե ընդհանրապես հասարակության մեջ էապես պակասել են լալկան, խղճահարություն առաջացնող հնչերանգները: Քչացել են հեռուստատեսությամբ ցուցադրվող գանգերը, դիակները, վայրագությունների նկարագրությունները: Օրվա «պաշտոնական» եզրափակումը՝ Համահայկական նվագախմբի համերգով, եւ այդ համերգի ավարտը Տիգրան Մանսուրյանի «Հաղթանակի պոեմով», ինձ թվում է, նույնպես շատ տրամաբանական էր:

Պահանջատեր լինելը շատ լավ է: Եթե դու իսկապես պահանջատեր ես, ոչ թե «խնդրանքատեր» կամ «աղաչանքատեր»: Որովհետեւ՝ եթե դու խնդրողի դերում ես, ապա անպայման պետք է հանդես գաս նաեւ խեղճի, ծեծվածի դերում, որին անցյալում ամեն ինչից զրկել են, եւ հիմա, որպես բացառություն, դու արդարություն ես պաղատում, որ քեզ քո կորցրածի մի փոքրիկ կռճոնը տան: 1965 թվականին մարդիկ դուրս էին եկել փողոց եւ վանկարկում էին՝ «հո-ղեր»: Ո՞վ պետք է մեզ տար մեր հողերը: Բնականաբար, Մոսկվան: Ենթադրենք, «տվեց». վերցրեց Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը եւ «տվեց» մեզ: Ո՞ւմը կլինեն այդ հողերը: Բնականաբար, Մոսկվայինը, ոչ՝ մերը: Ո՞րն է ապա ներկայիս վիճակի հետ տարբերությունը:

1988 թվականին սկզբնական շրջանում ումի՞ց էինք ուզում Արցախը: Բնականաբար, «Լենին-պարտիա-Գորբաչովից»: Դարձյալ ենթադրենք՝ Գորբաչովը դուրս բերեց Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմից եւ միացրեց Խորհրդային Հայաստանին: Բայց այդ հողը նույնպես մերը չէր լինի… Եվ ահա մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի տա, եթե մենք ինքներս չվերցնենք: Եվ դա վերաբերում է ոչ միայն հողերին:

Հայաստանում մենք դա սկսել ենք հասկանալ, եւ այս տարվա ապրիլի 24-ը, կրկնեմ, դրա ապացույցն է: Հավանաբար, պիտի դրանում համոզենք նաեւ Սփյուռքում ապրող մեր եղբայրներին: Մենք չենք կարող ասել նրանց՝ մի՛ պայքարեք Ցեղասպանության ճանաչման, դրա հետեւանքների վերացման համար, որովհետեւ այդ մարդկանց պապերն օտար ափերում են հայտնվել հենց Ցեղասպանության պատճառով: Բայց, հարազատներս, այս կամ այն քաղաքի, նահանգի կամ նույնիսկ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր նշանակությամբ պակաս կարեւոր է, քան որեւէ ազդեցիկ անձի (էլ չեմ ասում՝ քաղաքի, նահանգի եւ այլն) կողմից Արցախին քաղաքական աջակցություն ցույց տալը: Դրա համար գուցե արժե այն հսկայական քաղաքական, կազմակերպչական եւ նյութական ներուժը, որն օգտագործվում է հույզերի եւ «բարոյական հաղթանակների» վրա, գոնե կիսով չափ ուղղվի իրականում գոյություն ունեցող Արցախի անվտանգությանն ու ճանաչմանը՝ այդ բառի ամենալայն իմաստով: Ավելի կարեւոր Հայ Դատ այսօր գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
Ամենադիտված