ԱՄՆ-ում լաբրադորը սատկել է նատրիումի ցիանիդով ռումբի պայթելու հետեւանքով
ՀասարակությունԱՄՆ Օհայո նահանգում ընտանի շունը սատկել է, իսկ, իսկ դեռահասը հրաշքով է փրկվել նատրիումի ցիանիդով ռումբի պայթելու հետեւանքով։ Նման ռումբեր օգտագործում է Վայրի բնության ծառայությունը, հաղորդում է National Geographic-ը։
14-ամյա Քենյոն Մենսֆիլդը լաբրադոր Քեյսիի հետ զբոսնելիս է եղել, երբ վերջինը դիպել է մի առարկայի։ Երբ տղան դիպել է դրան, սարքավորումը պայթել է՝ օդ արտանետելով փոշու ամպ։ Փոշու ոչ մեծ քանակություն դիպել է Քենյոնի աչքերին, որը նա մաքրել է ձյունով։
Սակայն փոշու հիմնական մասը դիպել է շան դնչին։ Մի քանի կոկորդային հնչյուններ արձակելով՝ շունը ստակել է։
Գործի պարզաբանումները պարզել են, որ գտնվել է М-44 «ցիանիդե ռումբ» , որը հայտնագործվել է 1960-ականներին։ Նման ռումբերը պարունակում են 0,88 գրամ նատրիումի ցիոնիդ, որը, ինչպես ցիանիստական կալիումը շատ թունավոր է ու հաշված րոպեներում մահվան պատճառ դառնում։