Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել. Արծրուն Հովհաննիսյան
Ուշադրության կենտրոնումՄազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 70 աֆղան զինծառայող է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ զինվորները դուրս էին գալիս բազայի տարածքի մզկիթից՝ ուրբաթօրյա աղոթքից հետո։
Պատահարի հետեւանքով «Թալիբան» շարժման 10 գրոհային է մահացել։