Հետևեք այս մրգերի կալորիաներին և խուսափեք ավելորդ ճարպերից
Ուշադրության կենտրոնումՀաճախ մեր մտքով անգամ չի անցնում, որ մեր ավելորդ քաշի միակ պատճառը կարող է լինել նույնիսկ մի փոքր գերսնումը, կամ էլ հակառակը` թերսնումը: Այս ամենը բացատրվում է նրանով,, որ յուրաքանչյուր օրգանիզմի համար գոյություն ունի կալորիաների օգտագործման օրական չափաբաժին: Այս նորմայի ինչպես գերազանցումը, այնպես էլ պակասորդը հանգեցնում է ավելորդ քաշին՝ ավելորդ կալորիաները վերածվում են ճարպի:
Pressmedi.am-ը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված մրգերում կալորիաների ճշգրիտ պարունակությունը:
Խնձոր

Մեկ խնձորի մեջ 70-100 կալորիա կա , ինչպես նաեւ 3 գրամ մանրաթել:
Նուռ

Հարյուր գրամ նուռը պարունակում է 83 կալորիա: Այսինքն ստացվում է այսպես՝ իջին չափի մեկ նուռը շուրջ 150-200 կալորիա ունի:
Խաղող

100 գրամ խաղողը 69-71 կկալ է պարունակում: Խաղողի 30 ողկույզը, անկախ շուրջ 130 կալորիա է պարունակում: Այս դեպքում խաղողի գույնը էական չէ:
Տանձ

Մեկ տանձի մեջ առավել քան 100 կալորիա կա, ինչպես նաև 5.5 գրամ մանրաթել:
Նարինջ
Միջին չափի մեկ նարինջը շուրջ 88 կալորիա է շարունակում: Նարինջում կա նաեւ մեծ քանակությամբ C վիտամին եւ կալիում: Ելակ 100 գրամ ելակը 33 կկալ է պարունակում:
Բանան
Մեկ մեծ բանանը շուրջ 150 կալորիա է պարունակում: Բանանի մեջ նաեւ առողջության համար շատ օգտակար 422 գրամ կալիում կա:
Անի Գևորգյան