Oրվա համեղ բաղադրատոմս . Բանանով տորթ առանց թխելու
LifeԲաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 500 գր
- թթվասեր - 600 գր (25%-ից ավելի յուղայնությամբ)
- շաքարավազ - 200 գր
- բանան - 2 հատ
- սուրճ լուծվող - 2 թ/գդ
- ջուր - 300 մլ
- կակաո - 2 ճ/գդ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք կրեմը: Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք:

- Պատրաստում ենք սուրճն ու հովացնում: 22 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ 2-3 ճ/գդ կրեմ ենք լցնում, թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում կրեմի վրա:

- Այնուհետև լցնում ենք կրեմը և շարում կտրատած բանանները:

- Այս ամենից հետո կրկին շարում ենք սուրճի մեջ թաթախած թծվածքաբլիթները, վրան կրեմ ենք լցնում և տորթը 2-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:

- Պատրաստի տորթի վրա կակաո և շաքարի փոշի ենք ցանում:

- Ահա և վերջ:

Պատրաստեցինք շատ համեղ բանանով տորթ