ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Վարչապետը «Մաքուր Հայաստան է» ուզում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության նիստում վարչապետը մի շարք խիստ հանձնարարականներ է տվել՝ ուղղված ամբողջ երկրում աղբահանության կազմակերպմանը՝ արձանագրելով, որ իրավիճակը ողբերգական է: Վարչապետը, իհարկե, իրավացի է, Հայաստանում աղբահանությունը որևէ կերպ չի կարող բավարար համարվել, ճանապարհները պարզապես կեղտոտ են, ինչպես կեղտոտ են ժամանցի, հանգստի և զբոսաշրջային գոտիները:

Այս ամենը իրականություն է, սակայն մյուս կողմից մաքուր քաղաք, մաքուր երկիր ունենալու համար, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, նախ և առաջ հարկավոր է փոխել հասարակական հոգեբանությունը: Այս տեսանկյունից կոշտ միջոցառումները, տույժ ու տուգանքները չեն կարող որակական արդյունքի բերել, եթե չփոխվի մարդկանց պատկերացումներն ու երբեմն էլ սովորույթները:

Բացի այս, ընդունելով հանդերձ վարչապետի ճշմարտացիությունը, պետք է հնչեցնել հաջորդ հարցը՝ իսկ ինչի արդյունքում ենք մենք հայտնվել նման իրավիճակի առաջ, ինչի արդյունքում են կեղտոտ մեր հասարակական ու զբոսաշրջային վայրերը: Արդյոք միայն նրա, որ չկան համապատասխան ոստիկանական և վարչական կոշտ քայլեր, և այս իրավիճակը կարելի է փոխել տարբեր օրենքներ ընդունելով, թե այնուամենայնիվ, խոսքը գնում է ավելի խորը և արմատական խնդիրների մասին:

Ի վերջո, փաստն այն է, որ մաքուր երկիր կամ, ինչպես ասում է վարչապետը, մաքուր Հայաստան ունենալու համար բավարար չէ, որ քաղաքացիները ավտոմեքենաների պատուհաններից դուրս չնետեն ծխախոտատուփեր և այլ աղբ, քանի որ կան Հայաստանը շատ ավելի մեծ ծավալներով աղտոտող իրողություններ՝ սկսած արդյունաբերական թափոններից, վերջացրած կենցաղային աղբով:

Իսկ միգուցե այստեղ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա աղբամշակման լայնորեն կիրառելի պրակտիկա, ինչպես բազմաթիվ այլ երկրներում: Թերևս հարցը հենց այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, իրավիճակը գուցեև հնարավոր լիներ փոխել: Հակառակ դեպքում բովանդակային առումով շատ բան չի փոխվի, եթե ճանապարհներից հավաքված աղբը տեղափոխվի Նուբարաշենի կամ մեկ այլ աղբանոց, որոնցից տարածվող գարշահոտությունը կիլոմետրերով է տարածվում և սպառնում հսկայական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին:

Այս խնդիրը, ի դեպ, նոր չէ և տարիներ շարունակ սպասում է իր լուծմանը, որն այդպես էլ չի գալիս:

Մյուս կողմից, անշուշտ, պետք է շեշտել նաև, որ խնդիր կա նաև քաղաքացիների մտածելակերպի հետ կապված, քանի որ մեզանից շատերը, երբեմն նույնիսկ չգիտակցելով, կարող են կեղտոտել իրենց միջավայրը: Այստեղ արդեն հարկավոր են, այսպես ասած, համապատասխան հոգեբանա–դաստիարակչական աշխատանքներ այն մասին, որ մեր տունը չի վերջանում տան ցանկապատով, այլ որ ամբողջ երկիրն է և ցանկապատից դուրս նետված աղբը շարունակում է մնալ «տան» մեջ և աղտոտում մեր միջավայրը: Այստեղ թերևս վարչապետը ճիշտ է՝ կոշտ քայլերի մշակման հանձնարարականներ տալով:

Ի դեպ հետաքրքիր է նշել, որ եվրոպական և ամերիկյան մի շարք երկրներում տուգանք է նախատեսված նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիները աղբը թափում են առանց տեսակավորելու՝ պլաստիկ տարաներ, ապակյա տարաներ, սննդային մնացորդներ, կենցաղային այլ աղբ և այլն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված