Դոնորության օգտակարությունը
LifeՎերջին շրջանում ֆինլանդացի մասնագետները փորձերը են կատարել, որոնց արդյունքները վկայում են, որ պարբերաբար դոնորությունն օգնում է նվազեցնել սրտի նոպաների վտանգը, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև այրում է կալորիաները: Մասնագետները պնդում են, որ կես տարին մեկ արյուն հանձնելը օգնում է ոչ միայն նրանց, ովքեր դրա կարիքը ունեն, այլ նաև հենց դոնորներին:

Առաջին հերթին դա հիանալի պրոֆիլակտիկա է սրտանոթային և իմունային համակարգի հիվանդությունների համար: Ֆին գիտնականների կատարած փորձերը վկայում են, որ պարբերաբար արյուն հանձնող տղամարդկանց մոտ 88%-ով նվազում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկը: Պարբերաբար արյուն հանձնելը խոլեստերինի մակարդակը պահում է ցածր մակարդակի վրա: Դրան զուգահետ դոնորությունը կալորիաներ այրելու ձևերից մեկն է: Արյունը վերականգնելու համար պահանջվում է մոտ 48 ժամ և յուրաքանչյուր 500մլ համար մոտ 650 կալորիա:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, դոնորությամբ զբաղվող մարդիկ միջինում 5 տարի ավել են ապրում միջին վիճակագրական մարդկանցից:
Անի Գևորգյան