«Ազատագրվում» ենք կնճիռներից
LifeՄասնագետները պնդում են, որ գեղեցիկ մաշկ ունենալու համար պարտադիր չէ դիմել բազմաթիվ և թանկարժեք պլաստիկ վիրահատությունների: Թանկարժեք պլաստիկ վիրահատություններից հնարավոր կլինի խուսափել, եթե դուք սովորեք ճիշտ սնվել: Սխալ սննդակարգը միանգամից անդրադառնում է ձեր դեմքի վրա ու հաճախ դառնում վաղաժամ կնճիռների պատճառ:
Մասնագետները պնդում են, որ երիտասարդ տարիքում դեմքի մաշկը կարողանում է արտադրել բավարար քանակությամբ նյութեր, որոնք էլ պայքարում են կնճիռների դեմ: Տարիքի հետ մաշկի պայքարելու ունակությունը նվազում է: Սննդաբաններն ու կոսմետոլոգները խորհուրդ են տալիս թանկ քսուկներ օգտագործելուց առաջ վերանայել ափսեի պարունակությունը:

Մասնագետները ճիշտ սննդակարգի օրինակ են ներկայցանում , որը կազատի վաղաժամ կնճիռներից. Բացառեք սպիտակ ալյուրը, շատ օգտագործեք կանաչ թեյ: Օրական օգտագործեք երկու լիտրից ոչ պակաս ջուր: Մի´ մոռացեք նաև երկաթով հարուստ մթերքների, օրինակ` խնձորի մասին ու շատ օգտագործեք նաև լոբազգիներ:
Անի Գևորգյան