«Հրապարակ». Արմավիրի մարզպետի ու թմրանյութի գործով 1.5 տարի կալանավորված գլխավոր բժշկի հակասությունը շարունակվում է
Մամուլ«Արմավիրում շարունակվում է «Հիսուսի մանուկներ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, թմրանյութի գործով 1.5 տարի կալանավորված, իսկ այնուհետև արդարացված Գագիկ Հարությունյանի և մարզպետի հակասությունը։ Թեև արդարացվելուց հետո բժիշկը պետք է վերականգնվեր իր աշխատանքում, դա չեղավ։ Նա չհաշտվեց դրա հետ և Արմավիրի մարզպետի՝ իրեն ազատելու ու պայամանագիրը լուծելու վերաբերյալ կարգադրությունը վիճարկեց դատարանում։ Այժմ դատաքննություն է ընթանում։
Բայց մարզպետը որոշել է հիվանդանոցի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել, որը կկայանա հուլիսի 30-ին։ Մրցույթի մասնացելու դիմումների վերջնաժամկետը հուլիսի 30-ն է, դիմել է Գագիկ Հարությունյանը ինչպես նաև հիվանդանոցի տնօրենի տեղակալը՝ Գայանե Սահակայնը։ Մեզ ասացին, որ մարզպետը շատերին է կոչ արել մասնակցել մրցույթին, սակայն նրանք հրաժարվել են՝ ասելով, թե «այդ տեղի համար Գագիկը կռիվ է տալիս, ճիշտ չէ խառնվելը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։