Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Շուշանիկ Արևշատյան. «Քրդերի համար աղցաններ էի պատրաստում, դոլմա փաթաթում, որ երեխաներիս պահեմ»

Life

Life.tert.am-ը գրում է.

Շուշանիկ Արևշատյան. կին, ով 0-ից կերտել է իրեն և այն ամենը, ինչին հասել է։ «Ռադիո Վանն» ու ֆինանսական կայունությունը նրան հեշտ չեն տրվել, սակայն կյանքի ոչ մի իրավիճակում չի ընկճվել։ Երբ 2 երեխաներին` Աննային և Էդուարդին  պահելու խնդիր է ունեցել, արել է ամենատարբեր աշխատանքներ։ Tert.am Life–ն իր անկեղծ զրույցների շարքում այս անգամ անդրադարձել է Շուշանիկ Արևշատյանին։ Նրա հետ զրուցել ենք անցած ճանապարհի, տարբեր աշխատանքներ անելու, «Ռադիո Վանը» ստեղծոլու զարմանալի պատմության մասին։
 Քանի որ վերջերս նրա մասնակցությունը X-Factor-ում առանց ինտրիգների չանցավ, չենք շրջանցել նաև այդ թեման։ Զրուցել ենք կուլիսային հարաբերությունների և նախագծի հետ այլևս չհամագործակցելու որոշման մասին։

-Տիկին  Շուշանիկ, ռադիոմագնատի համբավ ունեք։ Հիմա մի քանի ռադիո եք ղեկավարում, սակայն դա Ձեզ հենց այնպես չի տրվել։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

 –Երբ տուն ես կառուցում, հիմքը պետք է ամուր լինի։ Կյանքը կարելի է բաժանել էտապների։ Առաջին` մանկության փուլն ինձ մոտ եղել է երջանկության գագաթնակետ։ Դրա շնորհիվ ես ունեմ սիրելու ունակություն, ինչն ինձ ուժ է տալիս։ Փառք Աստծո, որ ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ կար շատ սեր։ Դպրոցական տարիների փուլը ևս ինձ մոտ եղել է շատ երջանիկ. ընկերություն, առաջին սեր, ճիշտ հարաբերություններ մարդկանց հետ։ Դպրոցում այնպիսի ուսուցիչներ եմ ունեցել, որ կայացել եմ որպես մարդ։ Դա շարունակվել է համալսարանում, որտեղ բարձրակարգ մասնագետներ են դասավանդել մեզ։ Երբ մենք ավարտեցինք համալսարանը և մտանք կյանք, շատ մեծ բազա ունեինք։ Ժամանակն էր այդ ամենը տալու, սակայն հենց այդ փուլում սկսեց փլուզվել ԽՍՀՄ–ը։

 

Դժվարությունները սկսվեցին 1988 թվականից։ Շատ դժվար, բայց հույս տվող տարիներ էին։ Մենք անհամեմատ ավելի վատ էինք ապրում նյութապես, բայց անհամեմատ ավելի լավ էինք զգում մեզ, քանի որ մթնոլորտը շատ ավելի առողջ, պոզիտիվ ու հույս տվող էր։ Ես  արդեն ամուսնացած էի, ունեի փոքր բալիկ։ 21 տարեկան էի, սակայն դասավանդում էի Պոլիտեխնիկում։ Երբ ամեն բան փլուզվեց, ամուսինս մեկնեց արտերկիր աշխատելու, ես մնացի այստեղ։ Վերջ, գեղեցիկ կյանքն ավարտվեց, սկսվեց շատ բարդ փուլ, երբ մենակ ես։

–Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ դժվարին փուլը։

 

 – Ամուսնին արդեն գնացել ու կորել էր, ինչպես շատ կանանց ամուսիններ։ Ես մեկնեցի Մոսկվա, որտեղ արել եմ ամեն տեսակ աշխատանք, բացի գողությունից և պոռնկությունից։ Աշխատում էի 3 տեղ։ Տանը թխվածքներ էի թխում, դոլմա փաթաթում, վաճառում հարակից խանութներին։ Անում էի ամեն ինչ, որպեսզի կարողանայի հոգալ  մեր ապրուստը։ Մեր շենքում քրդեր էին ապրում, ովքեր ինձ պատվիրում էին աղցաններ,  ուտեստներ  պատրաստել, իրենք 100 հոգով էին հավաքվում հաց ուտելու։ Դույլերով աղցաններ էի պատրաստում, գիշերները նստում էի, լացելով կտրատում, որ առավոտյան գան տանեն։
Հիշում եմ օրերը, երբ գումար չունեի, բայց երեխաներս պետք է նարինջ, մանդարին ուտեին, որպեսզի վիտամին ստանային։ Խանութում փչացած նարինջն ու մանդարինը մաքրում էին, առողջ մասերն էժան վաճառում։ Միայն դա էի կարողանում գնել։ Երեխաներս ասում էին` ինչու մենք ամբողջական նարինջ չենք ունենում, ասում էի` այդպես աղբ չի լինում։

Ամեն ինչ անում էի, շաբաթ–կիրակի էլ երեխաներիս տանում էի թատրոն։

–Շատ կանայք ընկճվում են նման իրավիճակներում։

–Ես չէի ընկճվում, որովհետև երկար չէի կարող այդպես ապրել։ Գիտեի, որ այդ ամենն ավարտվելու է, էտապ առ էտապ առաջ եմ գնալու։ Եթե քեզ պետք է միայն ուտել ու հագնել, երբեք վերև չես բարձրանա, սակայն եթե ունակ ես սիրելու, հաստատվելու, հանրությանն օգուտ բերելու, կանցնես հաջորդ էտապ։ Ես սկսեցի ընդլայնել ուտելիք սարքելու գործը. 10 կգ–ն դարձավ 20,  20–ը` 30։ Հետո սկսեցի մարդկանց վարձել մեր մուտքից։ Աստիճանաբար ամբողջ մուտքը սկսեց աշխատել և ապրել այդ միջոցով։ Իրենց սովորեցրել էի` ինչպես պատրաստել, ու ես արդեն գումար էի հաշվում։

Երբ 20 կգ–ով ինչ–որ բան էի պատրաստում, ռադիոն անընդհատ կողքիս էր, միակն էր, որ կար իմ կյանքում, իր հետ էի խոսում։ Այդ ամենից հետո եկա Երևան, քանի որ արձակուրդներին երեխաներիս բերում էի Հայաստան։ Հայրս ասաց` ինչ չես կարող այստեղ անել, որ այնտեղ ես անում, ասացի` ուզում եմ ռադիո բացել։

Հեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում ենՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով
Ամենադիտված