Եթե այտերիդ փոսիկներ ունես , բախտդ շատ է բերել. Ահա, թե ինչու…
LifeՈրոշ մարդկանց այտերին ժպտալիս փոսիկներ են առաջանում: Քչերը գիտեն, որ մոլորակի բնակչության միայն 20%-ն ունի այս առանձնահատկությունը: Գենետիկներն ուսումնասիրել են այս երևույթը և եզրակացրել, որ այտերի փոսիկները ոչ այլ ինչ են, քան թերություն, ավելի ճիշտ՝ գենետիկ մկանային դեֆորմացիայի արդյունք: Ժողովրդական իմաստնության համաձայն՝ այդպիսի փոսիկներ ունեցողները երջանիկ կլինեն ողջ կյանքում: Նրանք նաև առանձնանում են անկախ բնույթով, կյանքում մեծ հարմարվողականությամբ և մարդամոտությամբ: