Բուսակերներն ակնհայտ առավելություն ունեն ոչ բուսակերների նկատմամբ
LifeԱմերիկացի հետազոտողները 6 տարի հետևել են տարբեր սննդակարգի հետևող 70.000 մարդկանց առողջական վիճակին:Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բուսական ճաշացանկը 12%-ով նվազեցնում է խրոնիկական հիվանդություններից մահացությունների դեպքերը: Գիտնականները բուսակերների թվին են դասել նաև նրանց, ովքեր ճաշացանկից բացառում են կաթը, ձուն և ծովային մթերքները:

Բուսակերների հիմնական տարբերությունը այն մարդկանցից, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը առանց մսի, խոլեստերինի նորմալ մակարդակն է ու արյան բավարար ճնշումը: Այդ կերպ կանխվում են բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ, ուռուցքներ:

Բուսակերների թվում են եղել անձնական կյանքում երջանիկ, չծխող և լավ կրթություն ունեցող մարդիկ: Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են, որ բուսակերությունը հատկապես օգտակար է տղամարդու համար, իսկ կանանց առողջությունը այնքան էլ կախված չէ սննդակարգից:

Անի Գևորգյան