Դեմքի մաշքի խնամքի նոր միջոց. բաղադրատոմս
LifeՄեզնից ուրաքանչյուրն առանձնահատուկ և տարբերվող մաշկ ունի, և այն ժամանակ առ ժամանակ առանձնահատուկ խնամք է պահանջում: Գոյություն ունեն մաշկի մի քանի տեսակներ` չոր, յուղոտ, նորմալ, ջրազրկված:Հարկավոր է չմոռանալ, որ յուղոտ մաշկի համար նախատեսված խնամքի միջոցները երբեք չեն համպատասխանում չոր մաշկի համար եւ հակառակը:
Ներկայացնում ենք մաշկի խնմաքի, սպիտակեցման և ձգող մի հրաշալի դիմակ:

Անհրաժեշտ է ձվի մեկ հում սպիտակուցին ավելացնել մեկ ճաշի գդալ շաքար եվ լավ հարել մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսել դեմքին եվ թողնել մինչեվ լրիվ չորանա: Այնուհետև վրայից քսեք դիմակի մնացած մասը եվ մատներով ու ափերով թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Աստիճանաբար ձեր մատների եվ դեմքի մաշկի միջեվ առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների պարունակությունը դուրս է հանում: Պետք է շարունակել այս գործողությունը, մինչև ձեռքերը չդադարեն կպչել մաշկին:Վերջում դիմակը լվացեք սառը ջրով եվ դեմքին քսեք խոնավեցնող կրեմ:
![]()
Սեվ կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սեվ կետերի շրջանու, իսկ ահա յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ամբողջ դեմքին:
![]()
Անի Գևորգյան