Իրականում գեղեցիկ կազմվածք ունենալու ու նիհարելու համար պետք չէ տանջել ձեր օրգանիզմն ու սովամահ լինել:Պարզապես պետք է ունենալ ճիշտ սննդակարգ, այսինքն` իմանալ ինչն ու երբ կարելի է ուտել, իսկ ինչը՝ ոչ:EnterTrain-ը ներկայացնում է մեկ շաբաթվա համար նախատեսված սննդակարգ, որը կօգնի ձեզ նիհարել:
Ինչպես նիհարել 7 օրում
Երկուշաբթի
- Նախաճաշ՝ 1 թուրինջ, 2 խաշած ձու, 1 բաժակ կանաչ թեյ:
- Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե խաշած (աղով):
- Ընթրիք` եփած հավի ֆիլե՝ առանց կաշվի, 1 բաժակ կեֆիր:
Երեքշաբթի
- Նախաճաշ` 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ:
- Ճաշ` 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե՝ առանց կաշվի, 1 բաժակ ջուր:
- Ընթրիք` 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
Չորեքշաբթի
- Նախաճաշ` 1 բաժակ ջուր՝ 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու:
- Ճաշ` խաշած միս 200 գր, 1 թուրինջ:
- Ընթրիք` 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
Հինգշաբթի
- Նախաճաշ` ձվածեղ 3 ձվից, աղով և կանաչիով:
- Ճաշ` հազարի տերևներ, խաշած կամ շոգեխաշած հավի ազդրամիս՝ առանց կաշվի, 150գր:
- Ընթրիք` 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր:
Ուրբաթ
- Նախաճաշ` Աղցան 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի:
- Ճաշ` 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ:
- Ընթրիք` Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր:
Շաբաթ
- Նախաճաշ` անյուղ կաթնաշոռ՝ 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ:
- Ճաշ` 2 թուրինջ, 2 խաշած ձու:
- Ընթրիք` Միայն հանքային ջուր՝ առանց սահմանափակման:
Կիրակի
- Նախաճաշ` ½ միջին թուրինջ, 2 եփած ձու:
- Ճաշ` Եփած միս 200 գ, 1 նարինջ:
- Ընթրիք` Միայն հանքային ջուր: