Էրդողանը ԵԱՀԿ դիտորդներին ահաբեկիչներ է անվանել
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկանդալային հայտարարություն է արել հանրաքվեի ընթացքին հետեւած ԵԱՀԿ դիտորդների հետ կապված։
Թուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝ հեռուստահաղորդման ժամանակ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդների դժգոհություններին հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների հետ կապված, հայտարարել է, թե ԵԱՀԿ ահաբեկիչների խումբ է ոիղարկել որպես դիտորդներ։ Նա հայտարարել է, թե դիտորդներից մեկը նախկինում լուսաբկարվել էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դրոշով եւ չի կարող համարվել անկախ դիտորդ։
Նշենք, որ ԵԱՀԿ դիտորդների խումբը հայտարարել էր, թե Թուրքիայում անցկացված հանարքվեն չի համապատասխանում ԵՄ-ի նորմերին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԿԸՀ-ն անվավեր համարվող առանց կնիքի քվեաթերթիկները, որոնք եղել են «այո» քվեարկված, համարել է վավեր, ինչն էլ ապահովել է Էրդողանի հաղթանակը։
Թուրքիայի ընդդիմադությունը պահանջում է նոր ընտրություն կազմակերպել, քանի որ արհամարհվել է ժողովրդի կամքն ու օրենքը։
ԿԸՀ-ի տվյալներով «այո»-ն հաղթել է՝ հավաքելով 51,4 տոկոս ձայն։