Այս մասին իմանալուց հետո ավելի շատ կսկսեք լոբի ներառել ձեր կերակրացանկում
LifeՄարդիկ երբեմն փորձում են խուսափել լոբի ուտելուց, ոմանք չեն սիրում, ոմանք էլ մատծում են, որ այն մարդկանց մոտ կարող է գազեր առաջացնել, բայց դա պատճառ չէ այն սննդակարգից բացառելու համար։ Ամբողջ աշխարհում գոյություն ունի լոբու մոտ 400 տեսակ: Դրանք տարբերվում են իրենց չափով և գույնով, սակայն ոլորը տեսակներն էլ պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուց և տարբերվում են հանքային տարրերի բաղադրությամբ և էնրգետիկ արժեքով:

Հայտնի է, որ թարմ մաքրած լոբին B, C, և E վիտամինների հարուստ աղբյուր է: Բացի այդ, լոբին պարունակում է շատ կալիում, կալցիում և ֆոսֆորո, իսկ որոշ տեսակներում կա նաև երկաթ: Լոբին երբեք չի գիրացնում Ինչպես նշեցինք, լոբին հարուստ է սպիտակուցով, ուստի այն ուտելու դեպքում Դուք շուտ քաղց չեք զգա եւ շատ ուտելու կարիք չեք ունենա։ Շատերը սպիտակուցի համար միս են ուտում, սակայն պետք է հիշել, որ լոբին էլ է դրանով հարուստ։ Լոբին կրճատում է քաղցկեղի հավանականությունը Քանի որ, լոբին շատ հարուստ է հակաօքսիդանտներով, նրանք պաշտպանում են բջիջները վնասող եւ քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալներից։

Լոբին կարգավորում է մարսողական համակարգը Լոբին պարունակում է ե′ւ լուծվող, ե′ւ չլուծվող բջջանյութ, ուստի դրանք երկուսն էլ օգնում են մարսողական համակարգին կանոնավոր աշխատել։ Առաջինը դանդաղեցնում է մարսողությունը, ինչն էլ Ձեզ հագեցվածության զգացում է տալիս, իսկ երկրորդն օգնում է կանխել փորկապությունը։ Լոբին կրճատում է սրտի կաթվածի ռիսկը Լոբով հարուստ դիետան լավ նորություն կարող է լինել Ձեր սրտի համար։
Մեկ տոկոսով արյան խոլեստերինի կրճատումը երկու տոկոսով կրճատում է սրտի կաթվածի հավանականությունը։ Լոբին կօգնի նվազեցնել խոլեստերինը Լոբու մեջ պարունակվող լուծվող բջջանյութն օգնում է կանխել խոլեստերինի կլանումն արյան մեջ։
Անի Գևորգյան